Նա սպանվել է Թեհրանի իր նստավայրում՝ Նարմակ շրջանի վրա հարձակման հետևանքով։ Համարվում է, որ Ահմադինեժադի նստավայրը եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախներից մեկը։
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Սա չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք ժամանել են Աբու Դաբի, սակայն ունեցել են կեցություն այլ էմիրությունում
Դուբայում Էմիրատների հակաօդային պաշտպանության միջոցների կողմից խոցված իրանական անօդաչուների բեկորներն ընկել են Դուբայի բնակելի շենքերի շրջանում, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Այդ մասին հայտնում է The Associated Press գործակալությունը։
Ինչպես հայտարարել է Մինաբի շրջանի դատախազը, զոհերի մեծ մասը դպրոցականներ ե։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։
Պայթյուններ են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Կատարի մայրաքաղաք Դոհայում, ինչպես նաև Իսրայելի խոշորագույն քաղաքում՝ Թել Ավիվում։
Գերագույն առաջնորդի նշանակման հարցով պետք է զբաղվի Առաջնորդության հարցերով փորձագետների վեհաժողովը։ Այս մարմինը կազմված է 88 հոգևորականներից։ Բայց դրա գումարումը խիստ բարդ կլինի։
Բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հրամանատար։ Այդ մասին փոխանցում է India Today գործակալությունը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է փետրվարի 28-ի առավոտյան իր նստավայրում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտարարել են իրանական Fars և պետական IRNA գործակալությունները։